Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ
օգոստոսի 14-ին ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության
նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Սերոբ Գասպարյանին, ում
առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում,
ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական
են՝ հրապարակման ենթակա չեն:
Ուսումնասիրվել են անձի իրավունքների (այդ թվում՝ առողջության
պահպանման) ապահովման վիճակը, բժշկական փաստաթղթերը և այլն:
Այցի արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում
կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման հարցերը
մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: