Անչափահաս
երեխաների միայնակ մայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ իր երեխայի
համար անհրաժեշտ բժշկական օգնությունն անվճար կազմակերպելու խնդրանքով։
Դիմումում
նշվել է, որ երեխան ունի լուրջ առողջական խնդիր, որի բուժման նպատակով բժշկական հաստատության
կողմից ցուցվել է բժշկական հատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ վիրահատություն: Ըստ բժշկական
տեղեկանքի՝ դրա արժեքը կազմում է շուրջ 3 միլիոն ՀՀ դրամ։ Քաղաքացին հավելել է, որ
իր ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և առկա չեն բավարար ֆինանսական
միջոցներ վերոնշյալ թանկարժեք տեխնոլոգիան ձեռք բերելու համար: Միաժամանակ ընդգծվել
է, որ վիրահատությունը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում, իսկ առողջական
խնդիրը կարող է նաև խոչընդոտ հանդիսանալ երեխայի կրթության պատշաճ կազմակերպմանը։
Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատության և Առողջապահության նախարարության համագործակցության
շնորհիվ վիրահատական միջամտության ժամանակ օգտագործվող թանկարժեք տեխնոլոգիայի արժեքը
պետական պատվերի շրջանակներում ամբողջությամբ փոխհատուցվել է և քաղաքացու կողմից բարձրացված
խնդիրը ստացել է լուծում։