Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ
սեպտեմբերի 22-ին անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է Պաշտպանի աշխատակազմի
ստորաբաժանումների ղեկավար կազմը։
Քննարկվել
են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ
է կատարվել ՄԻՊ թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին, անձնական տվյալների
պաշտպանությանը, դիմում-բողոքների պատշաճ ընթացքավորմանը, քաղաքացիների ընդունելության
կանոնակարգման և իրավական խորհրդատվությունների տրամադրման լավարկմանը և մի շարք այլ
ոլորտներում նախատեսվող բարեփոխումների հետ կապված հարցերին։
Անահիտ Մանասյանը
հատուկ ընդգծել է նախատեսվող փոփոխությունները հնարավորինս սեղմ ժամկետներում ու հետևողական
կյանքի կոչելու կարևորությունը։
Խորհրդակցության
ավարտին Պաշտպանը տվել է հանձնարարականներ և նախանշել աշխատանքի առաջնահերթ ուղղությունները։