Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների համար սեպտեմբերի 24-25-ն անցկացվել
է վերապատրաստման դասընթաց՝ «Հաղորդակցման հմտությունների զարգացում» թեմայով:
Երկօրյա դասընթացի նպատակն էր զարգացնել և ամրապնդել
աշխատակազմի մասնագիտական և հաղորդակցման հմտությունները տարբեր իրավիճակներում։
Բացման խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության
դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը և ՄԱԶԾ Մարդու իրավունքների ծրագրի համակարգող՝
Տիգրան Գրիգորյանը:
Դասընթացը վարել է ՄԱԶԾ փորձագետ Սերջիու Վասիլեն։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների
զարգացմանն ուղղված միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման
դասընթացը կազմակերպվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից
իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների
հզորացում» ծրագրի շրջանակներում: