Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում
Լատվիայի Հանրապետության դեսպան Էդիտե Մեդնեին (նստավայր՝ Վրաստան):
Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել
է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել
են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող
մի շարք հարցեր։
Դեսպան Էդիտե Մեդնեն շնորհակալություն է հայտնել
Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։