Մարդու իրավունքների պաշտպանի
ներկայացուցիչները հոկտեմբերի 14-ին այցելել են Երևանի թիվ 45 հիմնական դպրոց։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ
հարցերի, ուսումնական հաստատության սաներին և անձնակազմին ներկայացվել են Մարդու
իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական
ուղղությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մի շարք
դրույթներ, քննարկվել են բուլինգի, երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման և
արձագանքման, կրթության ներառականության ապահովման, փախստական երեխայի
իրավունքների և երեխայի անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հարցեր:
Երեխաներին ներկայացրվել են Մարդու
իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները։
Այցն իրականացվել է 2025 թվականին
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հայտարարված իրազեկման արշավի շրջանակներում: