Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումում ճանաչողական այցով
հոկտեմբերի 8-ին հյուրընկալվել են «Հոգեբանությունը՝ որպես կանանց առաջնորդության հիմք»
ծրագրի մասնակից աղջիկները։
Ստորաբաժանման
ղեկավար Լուսինե Նահապետյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է կառույցի գործունեությունը,
պատմությունը, Պաշտպանի հիմնական գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը։
ՄԻՊ աշխատակազմի
հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյանը մասնակիցներին
ներկայացրել է կենտրոնի գործունեության ուղղությունները, Պաշտպանի կողմից կանանց իրավունքների
պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների
հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը։
Անդրադարձ
է կատարվել կանանց իրավունքների խախտումների կանխարգելման, բռնության դեպքերում աջակցության
տրամադրման ընթացակարգերին։
Ծրագիրն
իրականացնում է Կանանի սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ-ն Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության»
հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ։