Հոկտեմբերի
28-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալել է միջազգային հեղինակավոր
լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնք երկօրյա ճանաչողական այցով գտնվում են Հայաստանում:
Հանդիպումը
անցկացվել է հարցուպատասխան ձևաչափով, և ներառել է մարդու իրավունքներին վերաբերելի
հարցերի լայն շրջանակ։
Հանդիպումը
կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի և «Հանուն հավասար իրավունքների» կրթական
կենտրոն հասարակական կազմակերպության համագործակցությամբ։