Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հոկտեմբերի
28-ին այցելել են «Արեգնազան» կրթահամալիր։
Հանդիպման
ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ուսումնական հաստատության սաներին և անձնակազմին ներկայացվել
են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական
ուղղությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մի շարք դրույթներ,
քննարկվել են բուլինգի, երեխայի հանդեպ բռնության կանխարգելման և արձագանքման, կրթության
իրավունքի և կրթության ներառականության ապահովման վերաբերյալ հարցեր:
ՄԻՊ աշխատակազմի
ներկայացուցիչները երեխաներին ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու
եղանակները։
Այցն իրականացվել
է 2025 թվականին հայտարարված իրազեկման արշավի շրջանակներում: