ՀՀ Սահմանադրական դատարանի տեղեկագրում հրապարակվել է «Ազգային
փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում. հիմնախնդիրներ և լուծումներ» վերտառությամբ
գիտական հոդվածը (տես՝ 93-126 էջերում), որը հեղինակել են Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Միլենա Տոնեյանը։
Աշխատանքի շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվել այնպիսի
հարցադրումների, ինչպիսիք են՝
• ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխավորման և
խտրականության բացառման համատեքստում իրավահավասարությանն առնչվող համապարփակ օրենսդրության
անհրաժեշտությունը,
• ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների լեզվի պահպանմանն ու
կրթության իրավունքին առնչվող խնդիրները՝ վերջիններիս իրավունքների խթանման համատեքստում,
• ազգային փոքրամասնության լեզվով տեղագրական նշումները՝ որպես
վերջիններիս իրավունքների խթանման կարևոր բաղադրիչ,
• ազգային փոքրամասնությունների վերաբերյալ տեղեկատվության ներառումը
ուսումնական նյութերում՝ որպես տեղեկացված, հանդուրժող և համերաշխ հասարակության ձևավորման
կարևորագույն նախապայման,
• ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց մշակութային
ինքնության պահպանումը՝ իրավունքների խթանման համատեքստում,
• հասարակական կյանքում ազգային փոքրամասնություններին պատկանող
անձանց արդյունավետ մասնակցությունը՝ որպես հավասարության և ներառականության երաշխիք։
Նշված հարցադրումների ուսումնասիրության և համապարփակ վերլուծության
արդյունքում ներկայացվել են առաջարկություններ՝ ուղղված խնդիրների համակողմանի լուծմանը
և ոլորտի կատարելագործմանը։