Նոյեմբերի
11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել
է Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի աշակերտներին։
Այցի նպատակն էր «Հասարակագիտություն» առարկայի
շրջանակում ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման
ղեկավար Զարինե Հովհաննիսյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի
գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Երեխաների հետ քննարկվել են իրենց
իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում,
այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ: