Իրավական
երաշխիքների ոտնահարման պրակտիկայի ձևավորումը կարող է ամենավտանգավոր հետևանքներն
ունենալ ոչ միայն կոնկրետ անձանց ճակատագրերի, այլ մարդու իրավունքների պաշտպանության
ամբողջ համակարգի տեսանկյունից. Նոյեմբերի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանը Ժողովրդավարության և անվտանգության դպրոցում հանդես է եկել բանախոսությամբ։
Պաշտպանը
խոսել է մարդու իրավունքների գաղափարի հիմքում ընկած արժեքների, ոլորտում առկա խնդիրների
ու մարտահրավերների մասին` ներկայացնելով հարցին առնչվող միջազգային չափանիշները։
Իր խոսքում
Անահիտ Մանասյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված
է հստակ և համընդհանուր արժեքների վրա․ «Այդ արժեքների ամրապնդումը մեր հասարակությունում
հնարավոր է նախ և առաջ կրթության միջոցով՝ իրավագիտակցության բարձրացմամբ, ինչպես նաև
յուրաքանչյուրիս օրինակելի վարքագծով։ Յուրաքանչյուրիս պարտականությունն է նպաստել
այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ մարդու արժանապատվությունը կլինի պաշտպանված ու
հարգված, իսկ իրավունքների երաշխիքները` պահպանված»։
Բանախոսը,
ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ոլորտային մարտահրավերներին, տարբեր խմբերի իրավունքների
պաշտպանության առանձնահատկություններին և միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։
Քննարկման
մասնակիցները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր՝ կապված մարդու իրավունքների
իրացման և պաշտպանության մեխանիզմների, պետական մարմինների հետ համագործակցության ձևաչափերի,
ինչպես նաև ազգային և գլոբալ մակարդակներում առկա մարտահրավերների հետ։
Հանդիպման
ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել քննարկումը նախաձեռնելու, ակտիվ
մասնակցության և բովանդակալից քննարկման համար՝ ընդգծելով, որ կարևորում է նման ձևաչափի
հանդիպումները՝ փորձի փոխանակման, ոլորտում առկա խնդիրների բացահայտման և դրանց համատեղ
լուծումների որոնման տեսանկյունից։