Նոյեմբերի
20-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը
հյուրընկալել է Կապանի թիվ 9 ավագ դպրոցի 10-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտներին։
Այցի նպատակն էր «Մասնագիտական կողմնորոշում»
առարկայի շրջանակում ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։
ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման
ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի
գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:
Հանդիպումը կրել է հարց ու պատասխանի ձևաչափ.
աշակերտները բարձրացրել են մի շարք հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում,
այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ: