Նոյեմբերի 21-ին Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները
Ծաղկաձորում մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից և Ռաուլ Վալենբերգի
մարդու իրավունքների եվ մարդասիրական իրավունքի ինստիտուտի աջակցությամբ կազմակերպված
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի ներպետական կիրարկումը
և վերահսկումը» խորագրով աշխատաժողովին:
Աշխատաժողովի նպատակն էր քարտեզագրել Մարդու իրավունքների
պաշտպանի գործառույթները՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի
կոնվենցիայի շրջանակում (CRPD մանդատ), և ամրապնդել Պաշտպանի դերը հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների մշտադիտարկման, պաշտպանության և խթանման գործընթացում:
Միջոցառման ընթացքում, ի թիվս այլնի, վեր են հանվել
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ընթացքում առկա խնդիրները և քննարկվել
են դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն
հետագա աշխատանքների իրականացման վերաբերյալ: