Նոյեմբերի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը
Մալթայի համալսարանում մագիստրոսական ծրագրի շրջանակում սովորող ուսանողների համար
նախատեսված «Լավ կառավարում և առաջնորդություն» ուսումնական ծրագրի շրջանակներում առցանց
ձևաչափով հանդես է եկել դասախոսությամբ։ Դասախոսությունն իրականացվել է Մալթայի համալսարանի պրոֆեսոր Աննա Մարի Թեյքի հրավերով։
Դասախոսության
ընթացքում Անահիտ Մանասյանն անդրադարձել է հետևյալ առանցքային հարցերին՝
▪️ իրավունքների
պահպանման մշտադիտարկումը,
▪️ ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի մանդատը և գործունեության շրջանակը,
▪️ թափանցիկության
և հաշվետվողականության ապահովման էթիկական և գործնական մարտահրավերները,
▪️ այն ուղիները,
որոնցով մասնագետներն ու գիտնականները կարող են խթանել մարդու իրավունքների բնագավառում
քննադատական մտածողություն և իրավունքահեն մշակույթ:
Անահիտ Մանասյանն
ընդգծել է ժամանակակից աշխարհում առկա մարդու իրավունքների մարտահրավերները, խոսել
իր աշխատանքային գործունեության, վերջինիս շրջանակներում առկա մարտահրավերների և դրանց
հաղթահարման ուղիների մասին:
Պաշտպանը
խոսել է նաև մարդու իրավունքների ոլորտում գործող էթիկական չափանիշների ու դրանց պահպանման
առումով առկա մարտահրավերների մասին։
Դասախոսությանը
մասնակցել են «Օմբուդսմանական իրավունք և կառավարում», «Հանրային քաղաքականություն և ռազմավարական կառավարում»,
«Հանրային քաղաքականության ղեկավարում» մագիստրոսական ծրագրերի ուսանողներ:
Դասախոսության
ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի հետ
հարցուպատասխանի ձևաչափով քննարկելու մի շարք հարցեր։