Դեկտեմբերի
4-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր
դեսպան Ն.Գ. տիկին Ալեքսանդրա Քոուլին:
Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել
է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները։ Պաշտպանն ընդգծել
է իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի
դեմ պայքարի հաստատակամությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել
են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող
մի շարք հարցեր։
Դեսպան Ալեքսանդրա Քոուլը շնորհակալություն
է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։