Պանելային
քննարկում 1. Մարդու իրավուքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` դեկտեմբերի
10-ին անցկացվող «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման
ոլորտում» խորագրով բարձր մակարդակի միջազգային համաժողովի ընթացքում տեղի է ունեցել
պանելային քննարկում «Պետական մարմինների, մասնագիտական համայնքների ու ԶԼՄ-ների համագործակցությունը
իրավահավասարության խթանման և խտրականության դեմ պայքարում» թեմայով։
Քննարկմանը
որպես բանախոս հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ
արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Հեռուստատեսության և Ռադիոյի հանձնաժողովի
նախագահ Տիգրան Հակոբյանը, Սերբիայի Հանրապետության նախկին Ազգային օմբուդսման, մարդու
իրավունքների փորձագետ Սաշա Յանկովիչը, Հանրային Ռադիոյի լուրերի տնօրեն Լիանա Եղիազարյանը
և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության
նախագահ Անուշ Ասլանյանը։
Պանելային
քննարկումը վարել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի խորհրդական Արևիկ
Անափիոսյանը:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմը համաժողովը կազմակերպել է Եվրոպական Միության կողմից
ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների
հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության
զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության բնակչության
հիմնադրամի հետ համատեղ։