Պանելային քննարկում 3. Մարդու իրավուքների պաշտպանության միջազգային
օրվա առթիվ տեղի ունեցող պանելային վերջին՝ երրորդ քննարկումն անցկացվել է «Մարդու
իրավունքների ազգային ինստիտուտների գործիքակազմերը խտրականության դեմ պայքարում և
խոցելի խմբերի իրավունքների խթանման գործում» թեմայով:
Որպես բանախոս հանդես են եկել «Միջազգային և համեմատական իրավունքի
կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիրանուշ Սահակյանը, ՄԻՊ աշխատակազմի
հետազոտական, փորձագիտական, կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը, Մոլդովայի օմբուդսմանի
տեղակալ Վալենտին Ռոսկան և Հյուսիսային Իռլանդիայի մարդու իրավունքների հանձնաժողովի
գլխավոր հանձնակատար Ալիսոն Քիլպատրիկը (առցանց)։
Քննարկումը վարել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի
տեղակալ Կոնստանտին Սոկոլսկին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համաժողովը կազմակերպել
է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում
և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Միավորված
ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի հետ համատեղ։