ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող -խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը դեկտեմբերի 8-ին և 9-ին Փարիզում (Ֆրանսիա) մասնակցել է նախնական կալանքի տակ գտնվող կասկածյալների և մեղադրյալների դատավարական իրավունքների և կալանքի նյութական պայմանների վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունների կատարման մոնիթորինգի վերաբերյալ ուսումնական նիստին։
Քննարկման շրջանակում ներկայացվել է Կանխարգելման ազգային մեխանիզմների կողմից իրականացվող ոլորտին վերաբերելի մոնիթորինգային գործունեության ուղեցույցը։
Ներկայացվել են նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատը և ԵՄ անդամ պետություններին տրամադրվող ոլորտին վերաբերելի 2023/681 առաջարկությունները։
Միջոցառումն իրականացվել է «Աջակցություն Եվրախորհրդին ԵՄ բանտերի մոնիտորինգի մարմինների ցանցին» («Եվրոպական NPM ֆորում») ԵՄ/ԵԽ համատեղ ծրագրի շրջանակներում։