2025 թվականի
ընթացքում Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների
պաշտպանության բաժնի վարույթում առկա է ավելի քան 900 գրավոր և բանավոր դիմում-բողոք,
այդ թվում՝ թեժ գծին ստացված հեռախոսազանգեր, աշխատակազմում քաղաքացիներին տրամադրված
խորհրդատվություններ, հրապարակային հայտարարությունների հիման վրա Պաշտպանի նախաձեռնությամբ
սկսված քննարկման ընթացակարգեր։
Իրականացվել
է 22 մշտադիտարկման և արագ արձագանքման այց տարբեր զինվորական հաստատություններ, այդ
թվում՝ զորամասեր, զինկոմիսարիատներ, զինվորական հոսպիտալներ, ռազմական ոստիկանության
բաժիններ։
900 դիմում-բողոքներից
450-ը՝ թեժ գծի հեռախոսազանգեր և խորհրդատվություններն են, շուրջ 50 սեփական նախաձեռնությամբ
սկսված քննարկման ընթացակարգերը:
Ստացված
բողոքներից շուրջ 400-ը գրավոր բողոքներն են, որի 68 % Պաշտպանի աշխատակազմում քննարկման
արդյունքում ստացել է լուծում, շուրջ 1% -ի պարագայում կայացվել է մարդու իրավունքների
կամ ազատությունների խախատման առկայության մասին որոշում:
Դիմում-բողոքներով
բարձրացվել են հարցեր, որոնք վերաբերում են զորակոչի շրջանակներում բժշկական հետազոտությունների և փորձաքննություների
հետ կապված խնդիրներին, ծառայության ընթացքում
առողջական խնդիրների կապակցությամբ պատշաճ
բուժօգնություն ստանալուն, ԿՌԲՓԿ եզրակացությունների
հետ անհամաձայնությանը, վարժական հավաքների
ներգրավման հետ կապված խնդիրներին, բանակում բռնի գործողությունների և վատ վերաբերմունքի դեպքերին, սոցիալական իրավունքներին
և այլն։
Ստացված
բողոքներից շուրջ 25%-ը ստացվել է ձմեռային զորակոչի ընթացքում, 16 %-ը՝ ամառային զորակոչի
ընթացքում։
2025 թվականի
ընթացքում ոլորտին վերաբերող մի շարք իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Պաշտպանը
ներկայացրել է դիրքորոշումներ, այդ թվում՝ բացասական, մանակցել դրանց մշակման և ընդունման
գործընթացներին։
Զինված
ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման, արդյունավետ մեխանիզմների
զարգացման, փորձի փոխանակման նպատակով Պաշտպանի աշխատակազմը համագործակցել է միջազգային
և ներպետական մարմինների հետ։
2025 թվականի
նոյեմբերի 27-ին Երևանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատության և «ՄԱԿ Կանայք» (UN Women) կառույցի համագործակցությամբ
տեղի է ունեցել բարձր մակարդակի միջազգային համաժողով՝ «Արդյունավետ պաշտպանություն
և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության առաջխաղացում Հայաստանի զինված ուժերում
և զինված ուժերից դուրս» խորագրով։