Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն
ու ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ և խորհրդապահական առանձնազրույցներ են ունեցել
Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ։
Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր:
Վագիֆ Խաչատրյանին Մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի հետ
Պաշտպանը քննարկել է անձի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքին առնչվող հարցեր
և շնորհակալություն հայտնել բուժանձնակազմին՝ մասնագիտական և բարեխիղճ աշխատանքի համար։