Հունվարի
15-ին Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուբինա Լալայանը և ՄԻՊ աշխատակազմի
միջազգային համագործակցության վարչության և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչերը
մասնացել են «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում»
զեկույցի քննարկմանը, որը կյանքի էր կոչվել «Արամինտա» կազմակերպության կողմից:
Հետազոտության
նպատակն է ուսումնասիրել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային
փորձառությունները, խոցելիությունը և մարդու իրավունքների իրավիճակը։
Ռուբինա
Լալայանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված աշխատանքներն՝
ուղղված աշխատավայրերում մարդու իրավունքների խնդիրներին արձագանքմանը, խտականության
բացառմանը և օտարերկրացիների իրավունքների պաշտպանությանը։
Նա նշել
է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը
մշտապես գտնվում է ՄԻՊ ուշադրության կենտրոնում և այդ համատեքստում պարբերաբար գործադրվում
են բազմապիսի գործիքակազմեր: