Ի պատասխան
լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ փետրվարի 3-ին լրագրողի կողմից տեսանյութի
հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հաձնարարությամբ
ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:
Քրեական
վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով նույն օրը համապատասխան գրություն է ուղարկվել
ՀՀ գլխավոր դատախազություն:
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել, որ բռնության ցանկացած դրսևորում
խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական
գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով
ունի հստակ իրավական պարտավորություններ։
Մարդու
իրավունքների պաշտպանն առանցքային է համարում նմանատիպ դեպքերով արագ, օբյեկտիվ ու
բազմակողմանի քննության իրականացումն ու հանրությանը այդ առնչությամբ թույլատրելի ծավալի
տեղեկատվության ներկայացումը:
Նշենք,
որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության
ներքո, Պաշտպանի իրավասության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:
ԻՐԱԶԵԿՈՒՄ.
Մարդու
իրավունքների պաշտպանին կարելի է դիմել՝ զանգահարելով թեժ գծի 116 հեռախոսահամարով,
իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։
Պաշտպանին
կարելի է դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես
նաև էլեկտրոնային եղանակով՝ ombuds@ombuds.am։