ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների
պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանն ընդունել է «Հայաստանում
ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) անկախ նախաձեռնության ներկայացուցիչներին։
Նախաձեռնությունը
իրականացնում է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական տարածքի
վերլուծությամբ։
Հանդիպման
ընթացքում Վլադիմիր Հովհաննիսյանը փորձագիտական խմբին ներկայացրել է նախընտրական և
ընտրական ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լիազորությունների
շրջանակը։
Կողմերը
քննարկել են նաև ընտրությունների ընթացքում ՄԻՊ հաստատության արագ արձագանքման մեխանիզմները,
ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցեր։