Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ ընդգրկվել
է «հայrate» 2025 մրցանակաբաշխության գրավիչ
գործատուների ցանկում, որը կազմվել է ուսանողների շրջանում անցկացված համապարփակ հարցմամբ։
Հարցմանը մասնակցած առաջատար բուհերի ուսանողները՝ որպես գրավիչ
գործատու, ընտրել էին 100-ից ավել կազմակերպություն: Ուսանողներն առաջնահերթություն
են տվել կարիերայի աճի հնարավորություններին, լավ ղեկավարի և աշխատավայրի հարմարավետ
պայմանների առկայությանը, գործատուների գրավչությանը, ինչպես նաև կարևորել են վարձատրության
չափը, թիմային մշակույթը:
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության
հետ համագործակցությամբ արդեն հինգերորդ տարին իրականացնում է ուսանողների շրջանում
գործատուների վարկանիշավորման հետազոտական ամենամյա «հայrate» ծրագիրը, որի նպատակն
է Հայաստանի ուսանողների շրջանում գործատուի բրենդի ընկալման, վստահության և նախընտրության
ուսումնասիրությունը։