Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների համար փետրվարի 25-26-ը տեղի է ունեցել վերապատրաստում ընտանիքում բռնության կանխարգելման մասին առանձին օրենքի կիրառման ժամանակ ծագած խնդիրների վերաբերյալ։
Միջոցառման բացման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել.
«Մեր աշխատակազմը բռնության դեպքերի մասին պարբերաբար ահազանգեր է ստանում: Կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը պետք է լինի բոլորիս աշխատանքի ուղղություններից: Դրա կանխարգելումն առաջնային ուշադրության է արժանի, քանի որ ունի ուղղակի և անուղղակի ազդեցություն ինչպես բռնության ենթարկված կնոջ, այնպես էլ ընտանիքի մյուս անդամների վրա: Ցավոք, հաճախ երեխաները դառնում են բռնության անուղղակի զոհ, ինչը բացասական է ազդում նրանց հոգեբանական վիճակի վրա՝ վտանգելով երեխայի առողջ զարգացումը»,- ասել է Արման Թաթոյանը։
USAID-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված կազմակերպված 2-օրյա վերապատարստման դասընթացի ժամանակ մասնակիցները քննարկել են նաև ընտանեկան բռնության տեսակները, դրա ազդեցությունը կանանց, երեխաների և խոցելի վիճակում գտնվող անձանց և հասարակության նկատմամբ:
Հատուկ ուշադրություն է դարձվել բռնությունից տուժած անձանց հետ աշխատելու առանձնահատկություններին, նրանց հետ իրականացող հարցազրույցներին: Քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի դերը ընտանեկան բռնության դեմ պայքարում և բռնությունից տուժած անձանց պաշտպանության հարցում: