Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Օգոստոսի 7-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության մոդուլային տիպի զորամասերից մեկը։
Այցի ընթացքում Պաշտպանը հրամանատարական կազմի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել զորամասի տարածքում և տեղում ծանոթացել զինծառայողների կեցության պայմաններին, տրամադրվող բուժսպասարկման և սննդի որակին։
Հրամանատարական կազմի հետ քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր, այդ թվում՝ կին զինծառայողների իրավունքների, զինծառայողների սոցիալական ապահովության, կարգապահության բարձրացման, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի, առողջության պահպանման իրավունքի, բնակարանային ապահովության, սպա-հոգեբանի ինստիտուտի և մի շարք այլ կարևոր թեմաների վերաբերյալ։
Պաշտպանը վերահաստատել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթություններից է։
Ոլորտային խնդիրներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում, և լուծման առաջարկներով հասցեավորվում ըստ իրավասության։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը, որը շարունակաբար իր դրական ազդեցությունն է ունենում զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի բազմաթիվ հարցերին լուծումներ գտնելու շրջանակներում:

Սեպտեմբերի 25-ին Բրյուսելում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի բաժնի ղեկավար, ԵՄ-Հայաստան մարդու իրավունքների երկխոսության համանախագահ Դերեն Դերյայի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ:

Սեպտեմբերի 24-ին Բրյուսելում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) գլխավոր քարտուղար Դեբի Քոհների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը 2026 թվականի սեպտեմբերի 17-18-ը մասնակցել է Բեռլինում տեղի ունեցած Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) տարեց մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի երկօրյա հանդիպմանը։