Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ:
Քննարկումը վարել է Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ազատությունից զրկված անձանց իրավունքներին առնչվող մի շարք խնդիրների, որոնք վեր են հանվել Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և իրականացված մշտադիտարկումների արդյունքում:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն։
Պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների հետ ձևավորված պատշաճ համագործակցությունը և պատրաստակամությունը՝ թե’ վերհանված խնդիրների քննարկման և կարգավորման, թե’ համակարգային լուծումներ գտնելու հարցում:

Սեպտեմբերի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP)՝ «Գենդերային հավասարության պարգևադրոշմ պետական հաստատությունների համար» (Gender Equality Seal for Public Institutions) նախաձեռնության և EQUANOMICS-ի շրջանակում կազմակերպված առցանց քննարկմանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ:

Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ցուցանիշների վերաբերյալ 2026 թվականի առաջին կիսամյակի տեղեկատվական զեկույցը։

Սեպտեմբերի 7-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։