Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Արարատի մարզում տեղակայված զորամաս, ՀՀ պաշտպանության նախարարության Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում, Ռազմական ոստիկանության բաժին, ինչպես նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին։
Այցերի նպատակն էր տեղում ուսումնասիրել զինծառայողների և զինապարտների իրավունքների ապահովման վիճակը, առկա խնդիրները և դրանց կանխարգելմանն ուղղված մեխանիզմների արդյունավետությունը։
Զորամասում հատուկ ուշադրություն է դարձվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև բռնության ցանկացած դրսևորման կանխարգելման ու բացառման հարցերին, զինծառայողների միջև փոխհարաբերություններին, ստորաբաժանումներում բարոյահոգեբանական մթնոլորտին, զինվորական կարգապահության ապահովմանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հարցերին։
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների կեցության, սննդի կազմակերպման, սանիտարահիգիենիկ և այլ սոցիալ-կենցաղային պայմաններին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զինծառայողների համար իրենց իրավունքների հնարավոր խախտումների, այդ թվում՝ վատ վերաբերմունքի կամ բռնության դեպքերի վերաբերյալ հաղորդում ներկայացնելու հասանելի և անվտանգ մեխանիզմների առկայությանը և դրանց վերաբերյալ իրազեկվածությանը։
Այցի ընթացքում տարբեր կազմերի զինծառայողների հետ անցկացվել են առանձնազրույցներ՝ նրանց ծառայության պայմանների, միջանձնային հարաբերությունների, հրամանատարական կազմի հետ փոխհարաբերությունների, բարոյահոգեբանական մթնոլորտի, ինչպես նաև իրավունքների պաշտպանության և հնարավոր խախտումների մասին հաղորդելու մեխանիզմների վերաբերյալ։
Տարածքային ստորաբաժանումում ուսումնասիրվել են զինվորական հաշվառման, զորակոչի կազմակերպման, քաղաքացիների պատշաճ իրազեկման, բժշկական հետազոտությունների կազմակերպման, ինչպես նաև զինապարտների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր։
Արարատի մարզի Ռազմական ոստիկանության բաժնում ուսումնասիրվել են զինված ուժերում վատ վերաբերմունքի և բռնության դեպքերի կանխարգելման, դրանց վերաբերյալ հաղորդումների պատշաճ արձագանքման, զինծառայողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Ռազմական ոստիկանության կանխարգելիչ գործունեությանն առնչվող հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին։
Այցի ընթացքում շրջայց է իրականացվել ընդունիչ-բաշխիչ բաժնի տարածքում, ուսումնասիրվել են այնտեղ պահվող զինծառայողների կեցության, սննդի, սանիտարահիգիենիկ և այլ պայմանները։
Ընդունիչ-բաշխիչ բաժնում պահվող զինծառայողների հետ անցկացվել են առանձնազրույցներ։ Քննարկվել են նրանց նկատմամբ վերաբերմունքին, պահման պայմաններին, իրավունքների իրացմանը, անհրաժեշտ բժշկական օգնության հասանելիությանը, ինչպես նաև հնարավոր խախտումների վերաբերյալ բողոք ներկայացնելու մեխանիզմների հասանելիությանը և դրանց վերաբերյալ իրազեկվածությանը վերաբերող հարցեր։
Հատուկ ուշադրություն է դարձվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքի ապահովմանը, պահվող զինծառայողների արժանապատվության նկատմամբ հարգանքի երաշխավորմանը, ինչպես նաև նրանց իրավունքների հնարավոր խախտումների կանխարգելման և բացահայտման մեխանիզմների արդյունավետությանը։
Այցերի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև համապատասխան ստորաբաժանումների ղեկավար կազմերի հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի համար զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորման կանխարգելումը, արժանապատվության նկատմամբ հարգանքի վրա հիմնված ծառայողական միջավայրի ձևավորումը, ինչպես նաև զինծառայողների պատշաճ սոցիալ-կենցաղային պայմանների ապահովումը գործունեության առաջնահերթություն են և մշտադիտարկման առաջնահերթ ուղղություն։
Այցերի ընթացքում արձանագրված խնդիրներն ու բարձրացված հարցերը կամփոփվեն և կներկայացվեն իրավասու պետական մարմիններին՝ պահանջելով համապատասխան լուծումներ:

Սեպտեմբերի 22-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Բրյուսել։ Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրեն Մարտիեն Սխոտսմանսի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Արարատի մարզում տեղակայված զորամաս, ՀՀ պաշտպանության նախարարության Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում, Ռազմական ոստիկանության բաժին, ինչպես նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին։

Անկախությունը մեր պետականության կարևորագույն արժեքներից է, իսկ դրա ամրապնդումն ու զարգացումը հնարավոր են միայն այնպիսի հասարակության պայմաններում, որտեղ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, լիարժեք երաշխավորումը, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը և իրավունքի գերակայությունը հաստատուն արժեքներ են։

Սեպտեմբերի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Կոտայքի մարզում մասնակցել է եզդի կանանց առաջնորդության, նրանց կարողությունների զարգացման և հասարակական ու հանրային կյանքում մասնակցության խթանմանը նվիրված «Մարդու իրավունքներ և Քաղաքացիական առաջնորդություն» հնգօրյա ծրագրին և դասընթաց վարել եզդիական համայնքը ներկայացնող աղջիկների, կանանց և երիտասարդների համար։