Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում մասնակցել է «Գենդերային հավասարություն և ներառական կառավարում. ինստիտուցիոնալ մոտեցումներ և նորարարական գործիքներ» խորագրով Գենդերային թեմատիկ խմբի «Կանանց քաղաքական մասնակցություն» ենթախմբի հերթական հանդիպմանը:
Բացման խոսքերով հանդես են եկել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել և մասնակիցների հետ քննարկել գենդերային հավասարության և ներառական կառավարման գործնական ու ինստիտուցիոնալ մոտեցումները, ինչպես նաև թեմատիկ հետազոտությունների արդյունքները։
Արմեն Նավասարդյանը հանդես է եկել «Ինստիտուցիոնալ վերափոխումը գործնականում. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԱԶԾ Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման փորձը» խորագրով ներկայացմամբ: Վերջինիս շրջանակում անդրադարձ է կատարվել պետական հաստատությունների համար Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման կարևորությանը։
Նշվել է, որ ՀՀ ՄԻՊ հաստատությունը աշխարհում առաջին Մարդու իրավունքների ազգային հաստատությունն է, որն սկսել է ԳՀՊ ներդրման գործընթացը:
Ի թիվս այլնի՝ Արմեն Նավասարդյանը ներկայացրել է ԳՀՊ ներդրման գործընթացի շրջանակներում իրականացվող աշխատանքները, ռազմավարական ուղղությունները՝ ընդգծելով ՀՀ ՄԻՊ հաստատության գենդերազգայնության ապահովման՝ որպես կարևոր առաջնահերթության հանգամանքը, և այս համատեքստում ՄԻՊ հաստատության Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի համար անցկացված վերապատրաստման դասընթացները, աշխատաժողովները և հանդիպում-քննարկումները:

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սերբիայի Հանրապետություն: Այցի շրջանակում հոկտեմբերի 5-ին Անահիտ Մանասյանը հանդիպել է Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարար Նենադ Վույիչի հետ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 5-ին հերթական այցն են իրականացրել«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և տեսակցել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին:

Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում մասնակցել է «Գենդերային հավասարություն և ներառական կառավարում. ինստիտուցիոնալ մոտեցումներ և նորարարական գործիքներ» խորագրով Գենդերային թեմատիկ խմբի «Կանանց քաղաքական մասնակցություն» ենթախմբի հերթական հանդիպմանը:

Ուսուցչի աշխատանքը միայն գիտելիք փոխանցելուն միտված գործունեություն չէ։ Այն նաև արժեքներ ձևավորելու, երեխայի անհատականությունը ճանաչելու, նրա ձայնը լսելի դարձնելու և սեփական իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացի ձևավորելու կարևոր առաքելություն է։