Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


2026 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը։
Նիստի ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են երեխայի իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմներին, հանրակրթական ուսումնական հաստատություններում անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը, ինչպես նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցեր։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել դպրոցներում սովորողի պաշտպանության թիմերի առկայությանը և դրանց գործունեությանը, ինչպես նաև հանրակրթական որոշ ուսումնական հաստատություններում տեսահսկման համակարգերի կիրառման պայմաններին։
Այս համատեքստում քննարկվել են տեսահսկման համակարգերի կիրառման կարգը, ինչպես նաև սովորողների անձնական տվյալների պաշտպանությունն ապահովող ընթացակարգերի և մեխանիզմների առկայության ու գործնական կիրառման հարցերը։
Նիստի ավարտին քննարկվել են Խորհրդի հետագա անելիքներին և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է երեխաների ձայնը լսելի դարձնելու և իրենց իրավունքներին առնչվող հարցերի քննարկմանը երեխաների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակականությունն ու հետևողականությունը։

2026 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս ընդգծել է ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող ու թիրախավորող խոսքի անթույլատրելիությունը։
-6ae46c184dc22.webp&w=1920&q=75)
Մարդու իրավունքների պաշտպանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 29-ին «Կանաչ գոտում» երեխաների և երիտասարդների համար կազմակերպել է «Մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունք։ Կենսաբազմազանության պահպանման ոլորտում հասարակության մասնակցության երաշխավորման կարևորությունը» թեմայով պանելային քննարկում։

Հոկտեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) համատեղ կազմակերպած եռօրյա վերապատրաստման դասընթացի ամփոփիչ միջոցառմանը և հավաստագրեր է հանձնել վերապատրաստման դասընթացի մասնակից ոստիկանության ծառայողներին։