Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը նոյեմբերին մասնակցել է Փարիզում անցկացվող՝ կանխարգելման ազգային մեխանիզմների ներկայացուցիչների համար նախատեսված երկօրյա միջազգային աշխատաժողովին։
Եվրոպայի խորհրդի և Ֆրանսիայի կանխարգելման ազգային մեխանիզմի համանախագահությամբ անցկացվող աշխատաժողովի նպատակն էր զարգացնել ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացման գործնական հմտությունները և խթանել եվրոպական երկրների կանխարգելման ազգային մեխանիզմների միջև փորձի փոխանակումը։
Քննարկումների առանցքում՝ առանձնազրույցների կամավորության, գաղտնիության և անվտանգության ապահովումը, տեղեկացված համաձայնությունը, վստահության ձևավորումը, ինչպես նաև հարցադրումների և ակտիվ լսելու արդյունավետ մեթոդները։ Հատուկ ուշադրություն է դարձվել անձի` առանձնազրույցի ընթացքում ազատ և անվտանգ խոսելուն՝ առանց ճնշումների կամ հետագայում իրենց հայտնած տեղեկությունների համար պատժվելու վախի՝ առաջնորդվելով «չվնասելու» սկզբունքով։
Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, միգրանտների, ապաստան հայցողների և խոցելի իրավիճակում գտնվող այլ անձանց կարիքներին համապատասխան առանձնազրույցների մեթոդների կիրառմանը։
Ծրագիրը ներառում էր փորձագիտական քննարկումներ, իրավիճակային խնդիրներ, դերային վարժություններ և խմբային աշխատանքներ։ Մասնակիցները քննարկել են առանձնազրույցների միջոցով ստացված տեղեկությունների պատշաճ փաստագրման, տարբեր աղբյուրներից ստացված տվյալների համադրման և վերլուծության, համակարգային ռիսկերի բացահայտման ու հիմնավորված առաջարկությունների մշակման մոտեցումները։
ՄԻՊ աշխատակազմի մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացումը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից է։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը նոյեմբերին մասնակցել է Փարիզում անցկացվող՝ կանխարգելման ազգային մեխանիզմների ներկայացուցիչների համար նախատեսված երկօրյա միջազգային աշխատաժողովին։

Նոյեմբերի 2-ին Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցները հանդիպել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանի և ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Բուլղադարյանի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն են այցելել Լոռու մարզի Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի աշակերտները։

2026 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը։