Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Նոյեմբերի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության օմբուդսման Կարինա Պալկովային։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների միջև համագործակցության զարգացման, մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա առաջնահերթությունները, հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև արձանագրված խնդիրների հասցեագրման և մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության և արդյունավետ գործունեության անհրաժեշտ երաշխիքներին, դրանց մանդատի լիարժեք իրականացման համար բավարար ինստիտուցիոնալ պայմանների ապահովմանը, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների կատարելագործմանը։
Ընդգծվել է, որ ՄԻՊ հաստատությունների անկախությունը պետք է երաշխավորվի ոչ միայն օրենսդրությամբ, այլ նաև գործնականում, իսկ հաստատությունների գործունեությանը ցանկացած միջամտություն պետք է արժանանա անհրաժեշտ հակազդեցության։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց և խոցելի վիճակում գտնվող այլ խմբերի իրավունքների պաշտպանության, խտրականության կանխարգելման, ընտանեկան բռնության դեմ պայքարի, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև թվային միջավայրում մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ առկա մարտահրավերների վերաբերյալ։
Առանձնահատուկ կարևորվել է երկու հաստատությունների միջև լավագույն փորձի փոխանակումը, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների արդյունավետ կիրառմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով մասնագիտական կապերի ամրապնդումը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու և դրա զարգացման նոր հնարավորություններ դիտարկելու պատրաստակամությունը։

Նոյեմբերի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության օմբուդսման Կարինա Պալկովային։

Նոյեմբերի 20–21-ը Ծաղկաձորում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ անցկացվել է ատելության խոսքի և արտահայտվելու ազատության վերաբերյալ երկօրյա դասընթաց։ Դասընթացին մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, ՀՀ արդարադատության նախարարության և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչները։

Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, տեղի է ունեցել այց Հայաստանի ֆոնդային բորսա (AMX)։

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է համախմբել ակտիվ և նախաձեռնող երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնելու հասարակությունում առկա խնդիրները և իրենց ներդրումն ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ու դրական փոփոխությունների իրականացման գործում։