Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է համախմբել ակտիվ և նախաձեռնող երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնելու հասարակությունում առկա խնդիրները և իրենց ներդրումն ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ու դրական փոփոխությունների իրականացման գործում։
Այս անգամ նախագծին միացել է Ալեքս Մուսիկյանը, ով Երևանի Ն. Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի սովորող է։ Ալեքսը նպատակ ունի դառնալու քաղաքացիական իրավունքի ոլորտում մասնագիտացած փաստաբան։
Ալեքսը հետաքրքրված է մարդու իրավունքների պաշտպանությամբ՝ հատկապես թվային միջավայրում երեխաների իրավունքների ապահովմամբ։ Ալեքսը կարևորում է երեխաների իրավական կրթությունը, դպրոցում կանխարգելիչ մեխանիզմների զարգացումը և առցանց հարթակներում երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը։
Նախագծի շրջանակում Ալեքսը մեկ օր կանցկացնի Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ ծանոթանալով Պաշտպանի մանդատի շրջանակում իրականացվող աշխատանքներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված նախաձեռնություններին։
Նախագծի մասնակիցները հնարավորություն են ստանում անմիջականորեն ծանոթանալու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, բարձրաձայնելու մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ, ներկայացնելու դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ, ինչպես նաև խորացնելու իրենց իրավական գիտելիքները, ձեռք բերելու գործնական փորձ և ձևավորվելու՝ որպես առավել ակտիվ ու իրազեկ քաղաքացիներ։
Եթե երիտասարդ ես, հետաքրքրված ես մարդու իրավունքների պաշտպանությամբ և ցանկանում ես քո ներդրումն ունենալ հասարակության համար կարևոր փոփոխությունների իրականացման գործում, ապա նախագծի հաջորդ մասնակիցը կարող ես լինել հենց դու։
Ուղարկե՛ք ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը՝ ներկայացնելով, թե ինչու եք ցանկանում դառնալ «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի հաջորդ մասնակիցը։
Հայտերն ընդունվում են youthvoice@ombuds.am էլեկտրոնային հասցեով։

Նոյեմբերի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության օմբուդսման Կարինա Պալկովային։

Նոյեմբերի 20–21-ը Ծաղկաձորում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ անցկացվել է ատելության խոսքի և արտահայտվելու ազատության վերաբերյալ երկօրյա դասընթաց։ Դասընթացին մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, ՀՀ արդարադատության նախարարության և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչները։

Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, տեղի է ունեցել այց Հայաստանի ֆոնդային բորսա (AMX)։

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է համախմբել ակտիվ և նախաձեռնող երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնելու հասարակությունում առկա խնդիրները և իրենց ներդրումն ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ու դրական փոփոխությունների իրականացման գործում։