Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Մուտքագրեք ձեր էլ. փոստը՝ նորություններն ու թարմացումները ստանալու համար։ Սպամ չենք ուղարկում։


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ռուբինա Լալայանը 2026 թվականի նոյեմբերի 3-ից 6-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին։
Ասամբլեայի օրակարգում նախագահի ընտրություններն էին, գլխավոր քարտուղարի կողմից առաջընթացի վերաբերյալ զեկույցի, ֆինանսների նախագահի կողմից ֆինանսական զեկույցների ներկայացումը, ռազմավարական ծրագրի իրականացման շրջանակը, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլոբալ դաշինքի (GANHRI) զեկույցներն ու 2027 թվականի գործողությունների պլանը։
Առաջնորդների ֆորումը ՄԻՊ հաստատությունների համար առաջնահերթությունների սահմանման, միջամտություններին հնարավոր արձագանքների ու հավաքական գործողությունների քննարկման հարթակ հանդիսացավ։ Ֆորումի նիստերի թեմաների թվում էին սպառնալիքների նկատմամբ ինստիտուցիոնալ դիմակայունությունն ու պատրաստվածությունը ճգնաժամերին, տեղական դերակատարների հետ շփումները, ՄԻՊ հաստատությունների բազմակի մանդատն ու նրանցից մեծ ակնկալիքներին առնչվող մարտահրավերները։
Լիազորությունների արդյունավետ իրականացման համար առկա խոչընդոտների թվում բարձրացվել են հասարակության մեջ աճող բևեռացման, ժողովրդավարության հետընթացի, զինված հակամարտությունների, անկախ հաստատությունների նկատմամբ ճնշումների ու ապատեղեկատվության տարածման հետ կապված խնդիրները։
Խոսվել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում զարգացող տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության ստեղծած նոր հնարավորությունների ու ռիսկերի մասին։
Նման համաժողովներին մասնակցությունը կարևոր է մարդու իրավունքների ազգային հաստատությունների առաջնորդների միջև փորձի փոխանակման ու փոխադարձ աջակցության տեսանկյունից։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ռուբինա Լալայանը 2026 թվականի նոյեմբերի 3-ից 6-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները նոյեմբերի 10-ին, ըստ անհրաժեշտության, չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ։

Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրված` կալանավորված անձ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին առնչվող` ՄԻՊ մանդատին վերաբերելի հարցերը ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն: Դրա շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից։

Այցի շրջանակում Դպրոցի սաներին և անձնակազմի ներկայացուցիչներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու հնարավոր եղանակները։