Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Մուտքագրեք ձեր էլ. փոստը՝ նորություններն ու թարմացումները ստանալու համար։ Սպամ չենք ուղարկում։


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Երևանի Կարեն Դեմիրճյանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտները։
Այցելության ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության նպատակներն ու հիմնական ուղղությունները, անդրադարձել լիազորությունների շրջանակին և աշխատանքի առաջնահերթություններին։
Աշակերտների հետ քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի տարբեր հարցեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթները, երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն ու արձագանքը, կրթության իրավունքի ապահովումը, երեխայի անձնական տվյալների պաշտպանությունն ու առցանց անվտանգությունը, երեխայի աշխատանքային իրավունքները, անչափահասների քրեական պատասխանատվության առանձնահատկությունները և երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը։
Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Երևանի Կարեն Դեմիրճյանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտները։

Մարդու իրավունքների աշնանային դպրոցի ուսանողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանի և կենտրոնի այլ աշխատակիցների ուղեկցությամբ նոյեմբերի 11-ին հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը 2026 թվականի նոյեմբերի 4-ին և 5-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մասնակցել է «Եվրոպայի օրակարգի հիմքում երեխաների իրավունքները։ Երկխոսություն Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) հետ» խորագրով միջոցառմանը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում անցկացվող՝ «Օմբուդսմանական հաստատությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների փոփոխվող միջավայրում» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում մոդերացրել է օմբուդսմանական հաստատությունների արդյունավետության բարձրացմանը, անկախությանը, առաջարկությունների ազդեցությանն ու հանրային վստահությանը նվիրված նստաշրջանի աշխատանքները։ Համաժողովը նվիրված էր Կիպրոսի Հանրապետության օմբուդսմանական հաստատության հիմնադրման 35-ամյակին։