Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Մուտքագրեք ձեր էլ. փոստը՝ նորություններն ու թարմացումները ստանալու համար։ Սպամ չենք ուղարկում։

-6afc26b99892f.webp&w=3840&q=75)
2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների Երեխաների իրավունքների հանձնակատարների հանձնաժողովին կից Երեխաների խորհուրդների ներկայացուցիչների՝ «Z սերունդ. ինչպես է մեր հոգեկան առողջությունը որոշում վաղվա օրը» թեմայով կոնֆերանսին։
Հանդիպման ընթացքում Պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներկայացուցիչը հանդես է եկել կարճ ելույթով՝ անդրադառնալով կիբերբուլինգին և թվային միջավայրում բռնության դրսևորումներին։
Մասնավորապես, ներկայացվել են բռնության՝ երեխաների հոգեկան առողջության վրա ազդեցությունը, առցանց տիրույթում դրա առանձնահատկություններն ու դրսևորումները։ Կարևորվել է այս ուղղությամբ պետության, կրթական համակարգի, ընտանիքի և երեխաների դերակատարումը։
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեության նպատակն է խթանել երեխաների մասնակցությունն իրենց իրավունքներին առնչվող խնդիրների բարձրաձայնման ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացման հարցերում։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրվա շրջանակում, հյուրընկալել է <<Խորհուրդ X>> երիտասարդական կազմակերպության անդամներին և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին։
-6afc26b99892f.webp&w=1920&q=75)
2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների Երեխաների իրավունքների հանձնակատարների հանձնաժողովին կից Երեխաների խորհուրդների ներկայացուցիչների՝ «Z սերունդ. ինչպես է մեր հոգեկան առողջությունը որոշում վաղվա օրը» թեմայով կոնֆերանսին։

Վերջին շրջանում Պաշտպանին հասցեագրվող դիմում-բողոքների, թեժ գծին ստացվող զանգերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցերի արդյունքները վկայում են, որ թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել։

Նոյեմբերի 11-ին Հայաստանի ֆրանսիական համալսարանում անցկացված Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները։