Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է համախմբել ակտիվ և նախաձեռնող երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնելու հասարակությունում առկա խնդիրները և իրենց ներդրումն ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ու դրական փոփոխությունների իրականացման գործում։
Այս անգամ նախագծին միացել է Արեն Մելիքյանը, ով ակտիվ երիտասարդ է Վանաձորից։ Արենը սովորում է Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ մասնագիտացված դպրոցում՝ 12-րդ դասարանում։
Նա ղեկավարել և համակարգել է տարբեր նախաձեռնություններ, մասնակցել է մի շարք միջազգային ծրագրերի։
Արենը ղեկավարել է նաև ՀՀ Ազգային ժողովի «Երիտասարդական խորհրդարան 2026» ծրագրի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, ներգրավված է մի շարք երիտասարդական կամավորական ծրագրերում։
Արենը հետաքրքրված է հանրային ծառայության ու քաղաքականության ոլորտներով՝ որպես հետագա մասնագիտական ուղղություն։
Նախագծի շրջանակում Արենը մեկ օր կանցկացնի Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ ծանոթանալով Պաշտպանի մանդատի շրջանակում իրականացվող աշխատանքներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված նախաձեռնություններին։
Նախագծի մասնակիցները հնարավորություն են ստանում անմիջականորեն ծանոթանալու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, բարձրաձայնելու մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ, ներկայացնելու դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ, ինչպես նաև խորացնելու իրենց իրավական գիտելիքները, ձեռք բերելու գործնական փորձ և ձևավորվելու՝ որպես առավել ակտիվ ու իրազեկ քաղաքացիներ։
Եթե երիտասարդ ես, հետաքրքրված ես մարդու իրավունքների պաշտպանությամբ և ցանկանում ես քո ներդրումն ունենալ հասարակության համար կարևոր փոփոխությունների իրականացման գործում, ապա նախագծի հաջորդ մասնակիցը կարող ես լինել հենց դու։
Ուղարկե՛ք ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը՝ ներկայացնելով, թե ինչու եք ցանկանում դառնալ «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի հաջորդ մասնակիցը։
Հայտերն ընդունվում են youthvoice@ombuds.am էլեկտրոնային հասցեով։

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է համախմբել ակտիվ և նախաձեռնող երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնելու հասարակությունում առկա խնդիրները և իրենց ներդրումն ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ու դրական փոփոխությունների իրականացման գործում։

Նոյեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանի Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար անցկացրել է վարպետաց դաս՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը ժամանակակից հասարակությունում․ ՄԻՊ ինստիտուտի դերն ու սահմանադրական առաքելությունը» թեմայով։ Հանդիպմանը մասնակցել են նաև համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչները։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել հանրակրթական ուսումնական հաստատություններ։
-6b07c0d706cec.webp&w=1920&q=75)
Նոյեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով հանդես է եկել Եվրոպայի խորհրդի՝ «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդում» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը, որը կրում էր «Սոցիալական իրավունքների զարգացումը Հայաստանում՝ գործընկերության և գործողությունների միջոցով» խորագիրը։