Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 6-ին ընդունել է քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների։
Հանդիպմանը մասնակցել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը, ինչպես նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի, այդ թվում` վերաբերելի ընտրական գործընթացներին։
Անահիտ Մանասյանը նշել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում պարբերաբար անդրադարձել է ընտրական գործընթացների համատեքստում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման հարցին՝ ընդգծելով, որ դրանք պետք է կիրառվեն միասնական տրամաբանությամբ՝ բացառելով ընտրովի մոտեցումները և «հայեցողական արդարադատության» նվազագույն տպավորությունը։
Կարևորվել է նաև այդ առումով պետական մարմինների հանրային հաղորդակցության գործիքների կատարելագործման անհրաժեշտությունը:
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նաև ազատությունից զրկման ձևով խափանման միջոցների կիրառման մեծաքանակության խնդրին ու այն հանգամանքին, որ համակարգային առումով հարցը շարունակում է խնդրահարույց մնալ։
Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության առանցքային դերակատարությունը` մարդու իրավունքների արժեքների ամրապնդման և իրավական պետության կայացման տեսանկյունից:
Հատուկ ուշադրության կենտրոնում է եղել խոսքի արգելված տեսակների կիրառման դեմ պատշաճ գործիքներով պայքարելու կարևորությունը:
Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարևորել են շարունակական համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացման նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մեկնարկել են քրեակատարողական հիմնարկներ մշտադիտարկման այցերը՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։

Հունիսի 20-ին աշխարհը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ վերահաստատելով այն հիմնարար սկզբունքը, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր կարգավիճակից, գտնվելու վայրից կամ այլ հանգամանքներից, պետք է պաշտպանված և անվտանգ լինի։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է դիմել մարզերից մեկում բնակվող, առողջական խնդիրներ ունեցող անձի ազգականը՝ տեղեկացնելով, որ քաղաքացին երկար տարիներ ստացիոնար բուժում է ստացել բժշկական կենտրոնում, սակայն ներկայում խնդիրներ են առաջացել նրա հոսպիտալացման գործընթացում։

Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 16-ին Բեռլինում հանդիպել է Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավար Բեատե Ռուդոլֆի հետ։