Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ երաշխավորվել է անձի բժշկական օգնության իրավունքի իրացումը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է դիմել մարզերից մեկում բնակվող, առողջական խնդիրներ ունեցող անձի ազգականը՝ տեղեկացնելով, որ քաղաքացին երկար տարիներ ստացիոնար բուժում է ստացել բժշկական կենտրոնում, սակայն ներկայում խնդիրներ են առաջացել նրա հոսպիտալացման գործընթացում։
Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել դիմողի և նրա ընտանիքի անդամների հետ՝ խնդրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակի համար սահմանված ժամկետի լրանալու հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ֆունկցիոնալության գնահատման համար ներկայացնել համապատասխան բժշկական փաստաթղթեր, սակայն այդ գործընթացում առաջացել են կազմակերպչական և ընթացակարգային բնույթի դժվարություններ։
Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել իրավասու մարմինների և բժշկական հաստատությունների ներկայացուցիչների հետ։ Պարզվել է նաև, որ անհրաժեշտ մասնագիտական եզրակացություն ստանալու գործընթացում ևս առկա են եղել դժվարություններ՝ պայմանավորված համապատասխան մասնագետի բացակայությամբ։
ՄԻՊ հաստատության միջամտության և իրականացված քննարկումների արդյունքում ապահովվել է անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի տրամադրումը՝ հաշվի առնելով նաև անձի սոցիալական վիճակն ու բնակության վայրի հեռավորությունը։ Բացի այդ, քաղաքացուն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով կապ է հաստատվել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետևողական աշխատանքի արդյունքում հարցը ստացել է դրական լուծում։
Դիմող ընտանիքը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին և ՄԻՊ աշխատակազմին՝ բարձրացված հարցի լուծմանն աջակցելու համար։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է յուրաքանչյուր անձի առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքի արդյունավետ իրացումը՝ ընդգծելով, որ պետությունը պարտավոր է ապահովել պայմաններ, որոնք հնարավորություն կտան առանց խոչընդոտների հանրապետության ամբողջ տարածքում օգտվելու հիմնարար իրավունքներից։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակում է իր իրավասությունների շրջանակում հետևողականորեն արձագանքել քաղաքացիների դիմումներին և բողոքներին, ինչպես նաև աջակցել նրանց իրավունքների պաշտպանությանը և վերականգնմանը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մեկնարկել են քրեակատարողական հիմնարկներ մշտադիտարկման այցերը՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։

Հունիսի 20-ին աշխարհը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ վերահաստատելով այն հիմնարար սկզբունքը, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր կարգավիճակից, գտնվելու վայրից կամ այլ հանգամանքներից, պետք է պաշտպանված և անվտանգ լինի։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է դիմել մարզերից մեկում բնակվող, առողջական խնդիրներ ունեցող անձի ազգականը՝ տեղեկացնելով, որ քաղաքացին երկար տարիներ ստացիոնար բուժում է ստացել բժշկական կենտրոնում, սակայն ներկայում խնդիրներ են առաջացել նրա հոսպիտալացման գործընթացում։

Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 16-ին Բեռլինում հանդիպել է Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավար Բեատե Ռուդոլֆի հետ։