Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Անահիտ Մանասյանը մասնակցել է քրեակատարողական համակարգի գենդերազգայունության գնահատմանն առնչվող համաժողովին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 11-ին մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել «Քրեակատարողական համակարգի գենդերազգայունության գնահատում․ մարտահրավերներ և բարեփոխումների հեռանկարներ» թեմայով համաժողովին, որը կազմակերպել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը։
Անահիտ Մանասյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերը՝ ընդգծելով, որ դրանք մշտապես եղել և շարունակում են մնալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաջնահերթություններից։ Պաշտպանը նշել է, որ առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների ներդրմանն ու զարգացմանն առնչվող հարցերը։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր պաշտոնավարման սկզբից գենդերային հավասարության ապահովումը սահմանվել է որպես հաստատության առաջնահերթ ուղղություններից մեկը։
Պաշտպանը կարևորել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների դերակատարությունը նման նախաձեռնությունների իրականացման հարցում՝ նշելով, որ ոլորտում առկա խնդիրների արդյունավետ հասցեագրման համար անհրաժեշտ է շարունակական և համակարգված համագործակցություն։
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունների կատարման ընթացքին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում իրավասու մարմինների կողմից արձանագրվել է դրանց կատարման բարձր մակարդակ։ Պաշտպանը կարևորել է Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության հետ ձևավորված կառուցողական համագործակցությունը՝ միաժամանակ շեշտելով, որ համակարգային մի շարք խնդիրներ դեռևս մնում են չլուծված և պահանջում են հետևողական աշխատանք։
Պաշտպանն ընդծել է, որ բարեփոխումները պետք է լինեն համակարգային և մասնագիտական՝ ներառելով ոչ միայն օրենսդրական փոփոխություններ, այլև դրանց արդյունավետ կիրառումը, մասնագետների վերապատրաստումն ու մշտադիտարկումը։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է նաև մարդու իրավունքների կրթության բարեփոխումը բոլոր մակարդակներում՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի կարևոր նախապայման։
Եզրափակելով իր խոսքը՝ Անահիտ Մանասյանը վերահաստատել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ՝ ոլորտում առկա խնդիրների լուծման և մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդման ուղղությամբ։
Համաժողովի բացմանը ելույթներով հանդես են եկել նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը, Վրաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և տեղեկատվության բաժնի ղեկավարի տեղակալ Տոմաշ Օստրոպոլսկին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մեկնարկել են քրեակատարողական հիմնարկներ մշտադիտարկման այցերը՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։

Հունիսի 20-ին աշխարհը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ վերահաստատելով այն հիմնարար սկզբունքը, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր կարգավիճակից, գտնվելու վայրից կամ այլ հանգամանքներից, պետք է պաշտպանված և անվտանգ լինի։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է դիմել մարզերից մեկում բնակվող, առողջական խնդիրներ ունեցող անձի ազգականը՝ տեղեկացնելով, որ քաղաքացին երկար տարիներ ստացիոնար բուժում է ստացել բժշկական կենտրոնում, սակայն ներկայում խնդիրներ են առաջացել նրա հոսպիտալացման գործընթացում։

Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 16-ին Բեռլինում հանդիպել է Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավար Բեատե Ռուդոլֆի հետ։