Քաղաքացին
դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանում՝
խնդրելով Պաշտպանի աջակցությունն իր աշխատանքային ստաժն ամբողջությամբ հաշվառելու հարցում:
Բարձրացված
հարցի կապակցությամբ Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել պետական իրավասու մարմնից:
Արդյունքում,
իրականացվել են հավելյալ ուսումնասիրություններ: Պաշտպանի աշխատակազմի և ՀՀ աշխատանքի
և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ՝ չհաշվարկված ժամանակահատվածներն
ավելացվել են քաղաքացու աշխատանքային ստաժում, որի հիման վրա կատարվել է կենսաթոշակի
վերահաշվարկ՝ նրան վճարելով նաև պակաս վճարված գումարը: