Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 7-ին ընդունել
է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության
հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար Կապիլ Շարմային և կազմակերպության ներկայացուցիչներին։
Անահիտ Մանասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել այցի համար և բարձր
գնահատել կազմակերպության գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Պաշտպանը
ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության
նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորությունները։
Անդրադարձ է կատարվել
մեր երկրում առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների հետ կապված
հարցերին, այդ թվում՝ խոցելի խմբերի իրավունքներին, փակ հաստատություններ Պաշտպանի
և աշխատակազմի կողմից իրականացվող այցերին, որոնց շրջանակներում, ի թիվս այլնի, ուսումնասիրվում
են ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման հարցերի հետ կապված
հարցեր։
Հանդիպման ավարտին Կապիլ Շարման շնորհակալություն է հայտնել
Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։