Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 29-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի
Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնին։
Ողջունելով
հյուրին՝ Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կոնրադ Ադենաուեր
հիմնադրամի հետ ձևավորված արդյունավետ և կայուն համագործակցությունը։
Անահիտ
Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններն
ու առաջնահերթությունները ինչպես հաստատության ընդհանուր մանդատի, այնպես էլ կոնվենցիոն
կարգավիճակների շրջանակում՝ ընդգծելով հաստատության պատշաճ գործառութավորման համար
անհրաժեշտ ռեսուրսների ապահովվածության կարևորությունը, այդ թվում՝ ՄԻՊ աշխատակազմի
կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների տեսանկյունից։
Քննարկվել
են զինված ուժերում, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի իրավունքների
պաշտպանությանը վերաբերելի հարցեր, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա
մարտահրավերները, անդրադարձ է կատարվել ատելության խոսքի և անհանդուրժողականության
դրսևորումներին՝ կարևորելով այդ բացասական երևույթների դեմ պայքարի շրջանակում իրականացվող
նախաձեռնությունները։
Պաշտպանը
շեշտել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից՝
ապահովելով հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտ։
Յակոբ
Վյոլենշտայնը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ
քննարկման համար։
Հանդիպման
ավարտին կողմերը նախանշել են համագործակցության հնարավոր նոր ուղղություններ։