Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի
բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ
սկսվել է ուսումնասիրություն:
Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին
տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն
են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն Մանուկյանը, չի
ապահովվում փաստաբանների մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված
վստահորդների հետ։
Վերոգրյալի հաշվառմամբ Պաշտպանի հանձնարությամբ
արագ արձագանքման խումբ է մեկնել Քննչական վարչություն:
Սույն դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական
ուշադրության ներքո: Ըստ անհրաժեշտության՝ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: