ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է Ստեփան Սամվելյանի առողջության
պահպանման իրավունքի վերաբերյալ քննարկման ընթացակարգը։
Դրա շրջանակներում
տեղեկություններ են ստացվել, որ Ստեփան Սամվելյանն այս գիշեր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների
հիվանդանոց» ՔԿՀ-ից առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է «Հերացի» թիվ
1 հիվանդանոցային համալիր։
Ստեփան
Սամվելյանի առողջական վիճակի դինամիկայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով՝
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը կապ է հաստատել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ներկայացուցչի
հետ, քննարկել նրան անհրաժեշտ բժշկական օգնության ծավալները։
Ստացված
տեղեկությունների համաձայն՝ Ստեփան Սամվելյանը կարիք է ունեցել նեղ մասնագիտական (նեֆրոլոգիական) հսկողության։
Քննարկումների
արդյունքում, համագործակցելով պետական իրավասու մարմինների հետ, ՄԻՊ աշխատակազմի հետևողական
ջանքերով Ստեփան Սամվելյանը տեղափոխվել է բազմամասնագիտացված
բժշկական կենտրոն։