Օգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների
աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ։
Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում,
մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։
Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների
իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին
և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների
պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից
է։