Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Կարմիր
խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին:
Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի
և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև ձևավորված համագործակցությունը՝
կարևորելով կազմակերպության իրականացրած աշխատանքները և դրանց շարունակականությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն
ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների
իրավունքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի
ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին:
Իր հերթին Դաֆնե Մարեն շնորհակալություն է հայտնել
Պաշտպանին ընդունելության համար և վերահաստատել ԿԽՄԿ-ի հանձնառությունը համագործակցությունը
շարունակելու հարցում։