Մարդու
իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները սեպտեմբերի 2-ին այցելել են Արագածոտնի մարզի
Օհանավան գյուղի Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ուսումնական
հաստատության սաներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների
շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին»
կոնվենցիայի մի շարք դրույթներ, քննարկվել են բուլինգի, ատելության խոսքի, անհանդուրժողականության
և խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև կրթության ներառականության ապահովման վերաբերյալ
հարցեր և այլն:
ՄԻՊ աշխատակազմի փորձագետը երեխաներին ներկայացրել
է Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները։
Այցն իրականացվել է 2025 թվականին հայտարարված
իրազեկման արշավի շրջանակներում: