Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 29-ին այցելել է Ակնալճի եզդիական
սրբատեղի և մասնակցել է սրբատեղիի՝ Զիարատի օրվան նվիրված միջոցառմանը:
Աշխարհի
եզդիների համար սեպտեմբերի 29-ն ուխտագնացության օր է։ Ուխտագնացությունն ուղեկցվում
է տոնական միջոցառմամբ եւ հարգանքի տուրքով։
Անահիտ
Մանասյանն ընդգծում է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության
և խթանման հարցերն իր առաջնահերթություններից են և վերահաստատում է իր հանձնառությունը
նշված ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու տեսանկյունից։